38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Որովհետև երգչուհու քրիստոնեական առաքելությունը երգի միջոցով բացառիկ բան է» (ֆոտոշարք)

«Որովհետև երգչուհու քրիստոնեական առաքելությունը երգի միջոցով բացառիկ բան է» (ֆոտոշարք)
01.12.2012 | 12:57

«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»:

Կաթողիկոս Վազգեն Ա


«Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը»:
Պարույր Սևակ

Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող, մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը հերթական անգամ ողողվել է ջրով:
Խնդրի հետ կապված Facebook-ում ստորագրահավաք է կազմակերպվել` ուղղված մշակույթի նախարարությանը` կործանումից փրկելու Լուսինե Զաքարյանի բնակարանը և այն վերածելու երգչուհու տուն-թանգարանի:
Տարօրինակ չէ՞, որ Facebook-յան ահազանգը պիտի արթնացնի կամ չարթնացնի կառավարությանը, մշակույթի նախարարությանը, հայ առաքելական եկեղեցուն: Ինչևէ: Այն, որ մեր հասարակությունը մտահոգվում է նման խնդիրներով, մշակույթի նախարարությունը ողջունելի է համարում: Բայց բնակարանը սեփականատեր ունի և նախարարությունն իրավասու չէ ոչինչ անելու:
«Ինչպես նախապես ասվել է, մեր բնակարանը պիտի դառնա Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Հույս ունեմ, որ Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ վեհափառը ևս կգնահատի նրա ներդրումը (նա միշտ էլ գնահատել է Լուսինեին), որովհետև երգչուհու քրիստոնեական առաքելությունը երգի միջոցով բացառիկ բան է»: Սա հատված է 2001 թվականին Խորեն Պալյանի` «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթին տված հարցազրույցից:
Այսքան տարիներ անց կարելի է միայն ողջունել մշակութային զորօրինակ նախաձեռնությունները: Ժառանգորդներին փնտրել կամ չփնտրել` փրկելու համար ավերվող բնակարանը, որն այդպես էլ չդարձավ տուն-թանգարան: Հանգիստ խոսել չմուծված կոմունալ վարձավճարների մասին: Եվ, վերջապես, գլուխն ազատել` «մենք իրավասու չենք» հերթապահ պատասխանով:
Հավելենք, որ մեկ ամսից մեծ երգչուհու մահվան 21-րդ տարելիցն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ